Ինչպես  գրում է  1tv.am -ը   Մեծ եղեռնի մասին առաջին ֆիլմը նկարահանվել է 1918-ին: «Հոշոտված Հայաստան» կամ «Հոգիների աճուրդ» ֆիլմը կարճ ժամանակում մեծ աղմուկ բարձրացրեց ՝ անհավանական իրարանցում առաջացնելով: Միայն վարձույթում այն հավաքել էր 30 մլն դոլար՝ համր ֆիլմի համար աներեւակայելի թիվ:

Ֆիլմի հեղինակը ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարտիկյանն է: Նա Արեւմտյան Հայաստանից դեպի թուրքական հարեմները տանող դաժան ճանապարհին կարողանում է գետը նետվել ու փրկվել: Ամերիկյան միսիոներների օգնությամբ Արշալույս Մարտիկյանը հասնում է ԱՄՆ ու դառնում Ավրորա Մարդիգանյան:

ԱՄՆ-ում 14 տարեկան Ավրորան որոշում է գրի առնել այն ամենը, ինչ տեսել էր գաղթի ճանապարհին: Հետագայում խոստովանել է, որ դա հուշերի  խմբագրված տարբերակն է: Ինքն անգլերեն չգիտեր, իսկ իր մտքերը գրի առնողները չէին պատկերացնում նրա տեսածի ու զգացածի ամբողջ դաժանությունը: Հենց նա էլ ֆիլմում խաղաց գլխավոր հերոսուհու դերում՝ մարմնավորելով ինքն իրեն:


Քեյթ Բլանշետը 2020-ին կգլխավորի Վենետիկի ժյուրին

Օսկարակիր  դերասանուհի Քեյթ Բլանշետը 2020-ին կգլխավորի Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին։ Այս մասին հայտնում է  SCREENDAILY-ը, հավելելով, որ 2018 թվականին...

|16 Հունվար 2020,18:30