imagesԱյս տարի Ռուսաստանի կինեմատոգրաֆիստները 1,5 անգամ ավելի շատ ֆիլմ են նկարել, բայց կորցրել են հանդիսատեսի 30%-ը:

Համաձայն ЕАИС-ի (Միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգ) տվյալների` նոյեմբերի 17-ի դրությամբ Ռուսաստանի հայրենական կինոնկարները կինոթատրոններում դիտել է 26 մլն մարդ, այն դեպքում, երբ անցած տարի դիտողների թիվը կազմել է 34 մլն:
Համապատասխանաբար մոտ 30%-ով անկում է ապրել տոմսերից ստացված հասույթը: Ռուսական ֆիլմերը վարձույթում հավաքել են ընդամենը 6 մլրդ ռուբլի` անցած տարվա 7,8 մլրդ-ի դիմաց: Եվ սա այն դեպքում, երբ ռուսական կինեմատոգրաֆիստներն այս տարի հաջողել են 1,5 անգամ ավելի շատ ֆիլմեր նկարել: Նոյեմբերի կեսին դրանց թիվը հասել է 133-ի, մինչդեռ 2014-ին` ընդամենը 89:
Փորձագետները կարծում են, որ հայրենական ֆիլմերի հանդիսատեսի թվաքանակի անկումը պայմանավորված է ոչ միայն ճգնաժամով, այլև կինոնկարների որակով: Թեպետ ֆիլմերը շատանում են, դրանց որակը չի բարձրանում:

«Հանդիսատեսը կինոթատրոններում քչացել է, քանի որ և′ մադիկ սկսել են քիչ փող ծախսել կինոյի վրա, և′ որովհետև շատ հոգսերից կինոյի սիրտ չունեն: Բայց ուրիշ պատճառ էլ կա. չնայած ռուսական կինոնկարների քանակի ավելացմանը` շատերի որակը դեռևս չի լավացել: Լավ է, որ ռուսական կինոնկարներ ավելի շատ են նկարահանում, բայց բոլորը չէ, որ հարմար են լայն հանդիսատեսի համար: Անցնող տարում չի եղել մի հաղորդագրություն, որ գրավի հանդիսատեսի ուշադրությունը»,- ասում է պրոդյուսեր և ռեժիսոր Ալեքսեյ Պետրուխինը:

Աղբյուրը` 66.ru