berlin-placeholder-72016 թ. փոտրվարի 11-21-ը տեղի է ունենալու 66-րդ Բեռլինի միջազգային կինոփառատոնը: Ցուցադրության հետահայացը նվիրվելու է գերմանական կինոյի պատմության բեկումնային հանգրվանին` 1966 թվականին: «Գերմանիա 1966 թվական. կինոյի վերաիմաստավորում» ծրագրում 20 արևմտյան և արևելյան գերմանական ֆիլմեր կցուցադրվեն, ներառյալ` կինոթատերական և հեռուստատեսության խաղարկային և վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև 30 կարճամետրաժ ֆիլմ:
1966 թվականն այն պահն էր, երբ աշխարհի երկու կողմից փոփոխությունների քամի էր փչում: Արևմուտքում հեղինակային կինոն մարտահրավեր էր նետում տնտեսական հրաշքի հակասություններին, Արևելքում երիտասարդ ռեժիսորները ուսումնասիրում էին սոցիալիզմի պայմաններում առօրյա կյանքի հարցերը: ԳՖՀ-ի նոր գերմանական կինոյին հաջողվում է միջազգային թռիչք կատարել, մինչդեռ նույն ժամանակ Արևելյան Գերմանիայում 1965 թ. դեկտեմբերին Սոցիալիստական միասնական կուսակցության Կենտրոնական կոմիտեի 11-րդ պլենումի որոշմամբ DEFA կինոստուդիայի արտադրած ֆիլմերի մեծ մասը, որ վաձույթ էր մտնելու հաջորդ տարին, արգելվեց: Բեռլինալեի հետահայացի նպատակն է ծանոթացնել հանդիսատեսին երկրի երկու կողմերի այդ տարիների ֆիլմերին:
1966 թ. Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության այսպես կոչված նոր գերմանական կինոն, որ սկիզբ էր առել 1960-ին, առաջին անգամ արժանացավ քննադատների և խոշոր փառատոների ճանաչմանը. Պետեր Շամոնի «Աղվեսաորսի սեզոնը փակ է» ֆիլմը «Արծաթե արջ» է ստանում Բեռլինալեում, Ֆոլկեր Շլյոնդորֆի «Երիտասարդ Տյորլեսը»` Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակին Կաննում, Ալեքսանդր Կլյուգեի «Հրաժեշտ անցյալին»-ը` «Արծաթե առյուծ» Վենետիկում:
Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում հակառակ պատկերն էր. DEFA-ի արտադրության ֆիլմերը, որոնք համարձակ հարցեր էին առաջադրում «իրական սոցիալիզմի» հակասությունների վերաբերյալ, վարձույթ չեն մտնում: Դրանցից շատերը ստիպված եղան անգամ տասնամյակներ սպասել իրենց ժամանակին:
Հետահայացն ընդգրկում է այդ ժամանակից երկու արգելված ֆիլմ` Հերմաննա Ցհոշեի, «Կառլան» և Յուրգեն Բյոտհերի «45-ին ծնվածը», որոնք Բեռլինալեի քննադատների ուշադրությանն արժանացան միայն 1990-ին:
Չնայած պայմանների տարբերությանը` ԳՖՀ-ի և ԳԴՀ-ի ֆիլմերում ընդհանուր շատ բան կա: Օրինակ` թափառական որոնողները Ռոնալդ Կլիկի «Ջիմմի Օրփեոս» (ԳՖՀ), Ֆրանկ Բայերի «Քարերի հետքը» (ԳԴՀ), Կուրտ Բարտելի «Ֆրոյլայն Շմետտեռլինգ» (ԳԴՀ) ֆիլմերում

Հետահայացի մի շարք ֆիլմեր նվիրված կլինեն հասարակությունում կանանց ինքնությանը և մասնագիտությանը: Բացի այդ, 1966 թ. հիմնադրվել են Գերմանիայի կինոյի ու հեռուստատեսության ակադեմիան և ուրիշ կինոդպրոցներ, ինչը նպաստել է կին ռեժիսորների ասպարեզ գալուն: Ծրագրում ընդգրկվելու են Ժանին Մեերապֆելի, Մեյ Սլիփսի, Հելկե Զանդերի, Ուլա Շտյոկլի վաղ շրջանի կարճամետրաժ ֆիլմերը:
Հատուկ Բեռլինալեի հետահայացի համար Bertz + Fischer Verlag հրատարակչությունը գիրք է հրատարակելու, որում կընդգրկվեն նաև ֆիլմերի հեղինակների էսսեները, պատմական փաստաթղթեր և լուսանկարներ, որոնցից շատերն անտիպ են: Միջոցառումը կուղեկցվի նաև Գերմանիայի սինեմատեկի` Կինոյի և հեռուստատեսության թանգարանի ցուցահանդեսով, որը կներկայացնի 1966 թվականի հեռուստածրագրերի լայն ընտրանի: