1446098997_388820_97Մրցանակի շնորհումը տեղի է ունեցել Չեխիայում:

Հայ ականավոր վավերագրողը մրցանակը ստացել է Յիգլավայում Վավերագրական կինոյի միջազգային փառատոնի բացման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է omskzdes.ru-ն` հղում անելով Prague Post-ին: Ստեղծագործական ֆորումի տնօրեն Մարեկ Գովորկան, խոսելով Փելեշյանի բացառիկ տաղանդի մասին, նշել է, որ այս ռեժիսորին հաջողվում է կյանքի իմաստը ցույց տալ ընդամենը էկրանային մի քանի րոպեի ընթացքում, իսկ այն դիտարկումը, որ կատարում է բեմադրողն իր աշխատանքներում (վերջին ժապավենը` «Վերջը», թվագրվում է 1992-ով), ընդմիշտ մնալու է կինեմատոգրաֆի պատմության մեջ:

Նշենք, որ Չեխիայում անցկացվող փառատոնում (հոկտեմբերի 27-նոյեմբերի 1) ներկայացվել է շուրջ 250 ֆիլմ, ներառյալ` 58 համաշխարհային, 9 միջազգային և 11 եվրոպական պրեմիերաներ: