սփիլբերգՀանրաճանաչ ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը կարծում է, որ սուպերհերոսների կինոյին վիճակված է վեստերնների ճակատագիրը: Երկու տարի առաջ  նա գուշակել էր նաև Հոլիվուդի անխուսափելի ճգնաժամ հատուկ էֆեկտներով, համաշխարհային մեծության դերասաններով ֆիլմերում ներդրվող ահռելի գումարների պատճառով: Սակայն այդ կանխատեսումն առայժմ չի իրականանում, ավելին` 9 թվանշանով բյուջե ունեցող ֆիլմերը հաճախ միլիարդավոր դոլարներ են բերում:
Հիմա էլ Սփիլբերգը համարում է, որ սուպերհերոսների մասին կինոն` որպես ժանր, դատապարտված է վախճանի: Ներկայումս մուտանտների, աստվածների և գերմարդկանց մասին ֆիլմերը հաջողության գագաթնակետին են, և շրջափուլայնության օրենքի համաձայն` կգա մի օր, երբ հետաքրքրությունը խայտաբղետ հագուստներով հերոսների նկատմամբ կսկսի մարել: Չէ՞ որ Սփիլբերգի աչքի առաջ է տեղի ունեցել վեստերն ժանրի ֆիլմերի մայրամուտը, ավելի ճիշտ` իսկական վախճանը: Միայն Տարանտինոն է, որ ջանում է մեծ էկրան բարձրացնել «սպագետտի-վեստերններ», և նրան դա միշտ չէ, որ հաջողվում է: Իսկ իրար դեմ կռվող սուպերհերոսների մասին պատմությունները դուրս կմղվեն ուրիշ սյուժեներով և պատմություններով, որոնք հիմա գուցե հասունանում են կինեմատոգրաֆիստների երիտասարդ սերնդի գլուխներում:
Հիշեցնենք, որ եկող տարի կոմիկսների հերոսներով կինոնկարների սիրահարները ստիպված կլինեն կարգին գումարներ ծախսել, քանի որ սպասվում է առնվազն յոթ բլոկբաստեր:
Եվ թեպետ Սփիլբերգը համոզված է, որ նման ֆիլմերի մայրամուտն անխուսափելի է, հավելում է նաև է, որ հետաքրքրությունը մարելուց հետո սուպերհերոսության նոր փուլ կհաջորդի:
Աղբյուրը` dni24