«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հաղթող ֆիլմերն են`

Միջազգային խաղարկային մրցույթ․ (1-ին մրցանակ).

«Օձի գրկում», ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա), «Ձմռան վերջը», ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա):

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Իշկանուլ», ռեժ.՝ Խայրո Բուստամանտե (Գվատեմալա/Ֆրանսիա)։

Միջազգային վավերագրական մրցույթ (1-ին մրցանակ). «Իմաստի ստեղծումը», ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա/Իտալիա),  (2-րդ մրցանակ). «Գերմանական երիտասարդություն», ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա)։

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ (1-ին մրցանակ). «Ամեն ինչ լավ կլինի», ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/Ավստրիա) (2-րդ մրցանակ). «Չելլե», ռեժ.՝ Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա) Ժյուրիի հատուկ մրցանակ. «Ամեն ինչ՝ վաճառքի», ռեժ.՝ Ֆարհադ Ղոլամի (Իրան)։

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ՝ (1-ին մրցանակ), լիամետրաժ խաղարկային. «Մեկ, երկու, երեք», ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա), (2-րդ մրցանակ), կարճամետրաժ խաղարկային. «Բժիշկը», Աննա Գորոյան, (Ռուսաստան)։

Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար. «Ճանապարհ», Գագիկ Մադոյան, (Հայաստան)։ Ֆիպրեսի մրցույթ«Մոսկվիչ, իմ սեր», Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)։

Էկումենիկ մրցույթ «Մոսկվիչ, իմ սեր», ռեժ.՝ ԱրամՇահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան):

Խրախուսական մրցանակ. «Սիվաս», ռեժ.՝ Քաան Մյուժդեջի, (Թուրքիա/Գերմանիա)։

Հանդիսատեսի համակրանք մրցանակ՝ Մարկ Բրումունդ «Սրբարան» (Գերմանիա):

1

2

3

4567891011121314

Լուսանկարներն ու նյութը՝   Սոնա Ադամյանի