68262_800Ռուսաստանի մայրաքաղաքում սկսել է գործել առաջին ամառային կինոթատրոնը անօթևանների համար: Նախաձեռնողը` «Փողոցի բարեկամներ» բարեգործական շարժումը, մտադիր է կանոնավոր ցուցադրություններ կազմակերպել մինչև ամառվա վերջը: Ավելի վաղ այս շարժումը կազմակերպել է գեղեցկության սրահ անօթևանների համար, իսկ մոտ ժամանակներս նրանց հետ ֆուտբոլ են խաղալու:

67695_800

Կինոթատրոնի մուտքի մոտ տոմսարկղ չկա, դրա փոխարեն սեղան է: Այստեղ յուրաքանչյուրին տալիս են մի բաժակ բրինձ, մի կտոր հաց, խաշած հավկիթ և տաք թեյ:

Անօթևանները շարվում են մոմլաթով պատված նստարաններին և ձեռնամուխ լինում «խնջույքին»:

Էկրանը տեղադրել են մետրոյի «Կրասնոսելսկայա» կայարնի մոտ`շտապ սոցիալական օգնության կետի հարևանությամբ:

Որոշակի բնակության վայր չունեցող անձանց համար մտադիր են կինո ցույց տալ  կիրակի օրերին: Այդպիսով սոցիալական ծառայությունները ուզում են բազմազան դարձնել անօթևաններին օգնություն ցույց տալու ձևերը:

69042_800

Ինչպես  հայտնել են նախաձեռնողները լրատվամիջոցներին, կինոթատրոնի խաղացանկում հիմնականում խորհրդային դասական ֆիլմեր են: Անօթևանների օգնության շարժման համադասող Նատալյա Մարկովան ասել է, որ փորձնական ցուցադրության համար ընտրել են ֆրանսիական «1+1» տրագիկոմեդիան, սակայն անօթևանները «քվեարկել» են «Օպերացիա «Ի» և Շուրիկի մյուս արկածները» ֆիլմի ցուցադրության օգտին: Ըստ երևույթին, նման ֆիլմերը բարդ իրավիճակում հայտնված մարդկանց մտքում զուգորդվում են անհոգ մանկության հետ: