kinopoisk.ruԻնչպես հաղորդում է ուկրաինական «Վեստի» հրատարակությունը,  Ուկրաինայի կինոթատրոնների գրեթե կեսը հրաժարվել է Ռենատ Դավլետյարովի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» կինոնկարը ցուցադրելուց, որի պրեմիերան կայացավ ապրիլի 30-ին: Նշվում է, որ ֆիլմը էկրաններին կհայտնվի հիմնականում երկրի կենտրոնական շրջանում և և հարավ- արևելքում:

Multi Media Distribution ընկերության տնօրեն Ռոման Մարտինենկոն, որ զբաղվում է այդ ժապավենի դիստրիբուցիայով, ընդգծել է, որ  վարձութային վկայականի հանձնման առումով որևէ դժվարություն չի ծագել: «Իսկ որ որոշ կինոթատրոններ հրաժարվել են ֆիլմը ցուցադրելուց, գաղափարախոսության հարց չէ, չկա որևէ բան, որն արգելքի պատճառ դառնար, ոչ, սա ընդամենը կոմերցիա է»,- բացատրել է նա:

Ուկրաինական կինոթատրոններից մեկի մենեջերը խոստովանել է, որ արտասահմանյան կինոնկարները գերադասել են ռուսականից. «Այն օրը, երբ թողարկվում է «Արշալույսները», մենք ուրիշ պրեմիերաներ ունենք («Երկրորդ շանս» Ալ Պաչինոյի դերակատարմամբ   և «Ֆոկուսը»` Ուիլ Սմիթով), որոնք, մեր կարծիքով, առևտրային առումով ավելի խոստումնալից են»:

«Կիև» կինոթատրոնի տնօրեն Վիլյա Բոնդարենկոյի խոսքով` իրենք նույնպես գերադասել են Ալ Պաչինոյին, բացի այդ, ծրագրված էին մեծ թվով փառատոնային ֆիլմեր: «Որոշ կինոթատրոններ հավանաբար որոշել են ապահովագրվել հանդիսատեսներիի ագրեսիայից, որոնք ցանցերում գրում են. «Եթե տեսնեմ այդ ֆիլմն ազդագրերում, կզանգեմ անվտանգության ծառայություն»,- հավելել է նա: