815e5222be74db53d4ec2fc12f2f8e45

Ժակ Օդիյար

Երեկ երեկոյան` մայիսի 24-ին, Լազուրե ափին ավարտվեց 68-րդ Կաննի փառատոնը, որը նշանավորվեց ֆրանսիացի կինեմատոգրաֆիստների հաղթարշավով:

Գլխավոր մրցանակը` «Ոսկե արմավենու ճյուղը», ժյուրին` Կոեն եղբայրների գլխավորությամբ, շնորհեց Ժակ Օդիյարի «Դիփան» սոցիալական դրամային: Նախկինում` 2009 թ., Օդիյարն արդեն եղել է Կաննի մրցանակակիր իր «Մարգարեն» ֆիլմի համար:

1628730

Էմանուել Բերկո և Ռունի Մառա

Լավագույն կնոջ դերի մրցանակն իրար մեջ բաժանեցին ամերիկուհի Ռունի Մառան («Քերոլ») և ֆրանսուհի Էմանուել Բերկոն («Իմ աստվածը»):

Closing Ceremony - The 68th Annual Cannes Film Festival

Վենսան Լինդոն

1628727

Լասլո Նեմեշ

Լավագույն դերասան ճանաչվեց դարձյալ ֆրանսիացի Վենսան Լինդոնը (Ստեֆան Բրիզեի «Շուկայի օրենքը»):

 

Գրան-պրին շնորհվեց հունգարացի Լասլո Նեմեշի «Սաուլի որդին» ֆիլմին, որ Օսվենցիմի սարսափների մասին է և արժանացել է ՖԻՊԵՍՍԻ-ի ժյուրիի մրցանակին:

1628728

Սյաո Սյանյ

 

Լավագույն ռեժիսոր ճանաչվեց թայվանցի Խոու Սյաո Սյանյը «Մարդասպանը» ֆիլմի համար:

 

1628731

Միշել Ֆրանկո

20150524-cannes-23

Յորգոս Լանտիմոս

Էլի Դագեր

Էլի Դագեր

Լավագույն սցենարի համար մրցանակը բաժին հասավ մեքսիկացի Միշել Ֆրանկոյին «Քրոնիկոններ» ֆիլմի համար, իսկ հունաստանցի ռեժիսոր Յորգոս Լանտիմոսը ստացավ ժյուրիի մրցանակն իր «Լոբստեր» անտիուտոպիայի համար:

«Ոսկե տեսախցիկի» («Լավագույն դեբյուտ» անվանակարգ) մրցանակակիր դարձավ կոլումբիացի Սեսար Աուգուստո Ասեվեդոն «Երկիր և ստվեր» ֆիլմի համար, իսկ փոքր «Ոսկե արմավենու ճյուղը» լավագույն կարճամետրաժի համար ստացավ լիբանանցի Էլի Դագերի «Ալիքներ-98» անիմացիոն ֆիլմը:

 

20150524-cannes-26

Սեսար Աուգուստո Ասեվեդո

1628725

Անյես Վարդա

 

Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը» շնորհվեց ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Անյես Վարդային: Մինչ այս այդ մրցանակին արժանացել են Քլինթ Իստվուդը և Բեռնարդո Բերտոլուչին: Մրցանակը նրան հանձնեց նույնքան լեգենդար Ջեյն Բիրկինը:

 

Ժակ Օդիյարի «Դիփանը» շրիլանկացի ներգաղթյալի մասին է, որը փորձում է նոր կյանք սկսել Փարիզում կեղծ ընտանիքի հետ, սակայն հայտնվում է քրեական կռիվների կիզակետում: Այս ֆիլմը կինոքննադատները համարում էին մրցույթում ներկայացված ուժեղ ֆիլմերից մեկը, բայց ոչ լավագույնը: Մամուլում ջերմորեն ընդունված Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդություն» և Ցզյա Չժանկեի «Սարերը պետք է հեռանան» ֆիլմերը, փաստորեն, մնացին առանց մրցանակի:

68-րդ Կաննի փառատոնն ընթացավ մայիսի 13-24-ը: Հիմնական մրցույթում մասնակցում էր 19 կինոնկար, որոնցից 5-ը ֆրանսիական էին:

 


    «Ավրորայի լուսաբացը» միջազգային մամուլի էջերում 

    «Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից և միջազգային ցուցադրություններից  հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով...

    |3 Դեկտեմբեր 2022,21:24