463117473-1Այդ դպրոցի հիմնադրման և  ծրագրին Մերիլ Սթրիփի մասնակցության մասին հայտնել են Tribeca փառատոնի  շրջանակներում կազմակերպված բանավեճի ընթացքում:  Ծրագիրը մտահղացվել է այն նկատառումով, որ 40-նն անց կին սցենարիստները  հնարավորություն կունենան ընդլայնելու իրենց հնարավորությունները: Ապագա դասավանդողների թվում կինոինդուստրիայի երևելի մասնագետներ են, օրինակ` «Պատանեկության» պրոդյուսեր Քերոլայն Կապլանը կամ սցենարիստ Ջեսիկա Բենդինջերը:

Արդեն հայտարարված են նաև հայտ ներկայացնելու ժամկետները`  մայիսի 1-ից մինչև հունիսի 1-ը: Իսկ մրցույթում հաղթած 8 սցենարները կհայտարարվեն օգոստոսի 1-ին:  Մերիլ Սթրիփը մասնակցում է նաև նախագծի ֆինանսավորմանը: Դերասանուհին վաղուց է, ինչ աջակցում է NYWIFT ընկերակցությանը (New York Women in Film & Television), որը հանդես է եկել տվյալ դպրոցի ստեղծման նախաձեռնությամբ:

Ի դեպ, շուտով Մերիլ Սթրիփին կտեսնենք  կանանց իրավունքների մասին «Սուֆրաժիստուհիները» ֆիլմում, որում նա նկարահանվել է Հելենա Բոնեմի և Քերի Միլլիգանի հետ: