w0Q6sZkՕսկարակիր աստղը նկարահանվելու է ամերիկյան գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պերլ Բաքի մասին կենսագրական ֆիլմում:

«Պերլ» աշխատանքային վերնագրով այդ ֆիլմի ռեժիսորը Ռոկսանա Մեսսինա Կեպտորն է: Նկարահանումները մեկնարկելու են 2016 թ.: Բացի Բինոշից, ֆիլմում նկարահանվելու են Լիհոն Բանը և Ցզին Ծյանը: Նկարահանումներն իրականացվելու են Չինաստանի Չզեցյան գավառում, Շանհայում և Պրագայում:

Գրող Պերլ Բաքը ծնվել է 1892 թ. ԱՄՆ Արևմտյան Վիջինյա նահանգի Հիլսբորո քաղաքում: Նրա ծնողները միսիոներ էին, և երբ Պերլը 3 ամսական էր, ընտանիքը մեկնում է Չինաստան և բնակություն հաստատում Նանկինի մոտակայքում:  Ապստամբությունից հետո օտարերկրացիների համար վտանգավոր էր այդ երկրում մնալը, և շատերը հեռացան երկրից: Պերլի հայրը, սակայն, որոշում է մնալ և տեղափոխվում է Շանհայ:

Պերլը տիրապետում էր անգլերենին, չինարենի տեղի բարբառին և դասական չինարենին: Նրա առաջին ստեղծագործությունները լույս են տեսնում անգլալեզու «Շանհայ մերկուրի» թերթի մանկական հավելվածում: 1931 թ. հրատարակվում է «Լավագույն Երկիրը» (The Good Earth) վեպը, որի համար գրողը Պուլիտցերյան մրցանակ է ստանում:

1938 թ. Պերլ Բաքը դառնում է  Նոբելյան մրցանակի դափնեկիր չինացի գյուղացիության կյանքի բազմակողմանի, իրապես վիպական նկարագրության և կենսագրական գլուխգործոցների համար:

Աղբյուրը` telegraf.com