image_big_724902015 թվականին  Ռուսական կինոյի ֆոնդը աջակցելու է ոչ միայն ֆիլմերի արտադրությանն ու կինովարձույթին, այլև դրամաշնորհներ է տրամադրելու ոլորտը լուսաբանող  առաջատար լրատվամիջոցներին։ԶԼՄ-ների ֆինանսավորումը կիրականացվի ռուսական կինոյի զարգացման գործունեությամբ զբաղվող ընկերությունների եկամուտներից։

«Մենք հետապնդում ենք մեկ նպատակ. աջակցել առավել կարևոր հրատարակչություններին ճգնաժամի ժամանակաշրջանում: Խոսքը, ցավոք, շատ փոքր գումարի մասին է մշակույթի նախարարության ծախսած մոտ 10 միլիոն ռուբլու համեմատ»,- ասել է  Կինոյի ֆոնդի գործադիր տնօրեն Անտոն Մալիշևը:

Մրցույթին կարող են դիմել  ինչպես տպագիր, այնպես էլ առցանց լրատվամիջոցները: Դիմորդները պետք է ներկայացնեն ռուսական կինոյի զարգացման իրենց համառոտ նախագիծը մոտակա մեկ տարվա համար և դրամաշնորհի չափը:

Ըստ Մալիշևի,Կինոյի ֆոնդի կողմից մասնագիտական շրջանակներում  իրականացված հարցումներ իարդյունքների հիման վրա էլ տեղի  կունենա դրամաշնորհների բաշխումը:

Աղբյուրը՝   nakanune.ru