02'Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արա Երնջակյանը դեռ 2013-ին ցեղասպանության թեմայով կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել: Հեղինակն առանձնապես ջանքեր չի գործադրել ֆիլմը հանրահռչակելու ուղղությամբ, որովհետև հատուկ նպատակ չի ունեցել այն փառատոնային դարձնել: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Արա Երնջակյանի ֆիլմն ամենայն հավանականությամբ պերմիերաներ կունենա. կվերսկսվի ցուցադրությունների նոր փուլը:

«Խավարում» կարճամետրաժ ֆիլմը նկարահանվել է Արա Երնջակյանի մեկ այլ՝ լիամետրաժ խաղարկային ֆիլմի փոխարեն, վերնագիրը՝ «Ջրհեղեղ»: Սակայն լիամետրաժի համար ֆինանսական միջոցներ չեն գտնվել,  այդ պատճառով էլ Արա Երնջակյանը որոշել է նկարահանել 14 րոպե տևողությամբ «Խվարարումը»: Երկու ֆիլմերի սցենարներն էլ ինքն է գրել: «Ջրհեղեղը» դեռ թղթի վրա է, «Խավարումը»՝ էկրանին: Կարճամետրաժ ֆիլմը նկարահանվել է «Ոսկե ծիրան» հիմնադրամի և մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ, ընդհանուր առմամբ բյուջեն կազմլ է 6-7 մլն. դրամ:05'

Խավարումը» ներկայացնում է մի փոքրիկ պատմություն, ավելի ճիշտ՝ դիպված, որը խտացնում է Հայոց ցեղասպանության ողբերգական հետևանքներից մեկը՝ որբացած մանուկների ճակատագիրը: 1915 թվական, Արևմտյան Հայաստան. օտարերկրյա միսիոներների ճամբարներ են տեղափոխվում սպանդից փրկված հայ որբերը: Պարզվում է, որ նարնցից մեկը կորցրել է իր պարկուճները, որոնք մինչև ճամբար գալը նրա գրպանում են եղել: Տղան լաց է լինում ու շտապում՝ փնտրելու իր պարկուճները: Դրանք այն փամփուշտներինն են, որոնցով թուրքերը սպանել են իր ծնողներին: Միոսիոներուհին կարգադրում է մյուս երեխաներին ցույց տալ իրենց գրապանների պարունկությունը, որպեսզի պարզի՝ արդյո՞ք նրանք չեն վերցրել տղայի պարկուճները: Միսիոներուհու պահանջին ի պատասխան՝ մյուս երեխաները գրպանները դատարկում են: Նրանց բոլորի ափերում պարկուճներ են:

Փոքրիկ, հուզիչ այս պատմությունն ընդհանրացնում է այն ցավն ու ողբերգությունը, որ կրել է մի ամբողջ ժողովուրդ՝ ի դեմս հայերնիք, ծնող կորցրած իր որբերի, որոնք վերապրել են ցեղասպանությունը, դարձել անմեղ ու ակամա վկաները սարսափելի ոճիրի:

01'Ֆիլմի սցենարիստը, ռեժիսորն ու պրոդյուսերն Արա Երնջակյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Դերերը մարմնավորել են Վիգեն Ստեփանյանը, Սոֆիկ Սարգսյանը, Մելիսսա Բրաունը, Սենիկ Հարությունյանը. գլխավոր դերերում Աշտարակի դպրոցի երեխաներն են, որոնց խաղով Արա Երնջակյանն ուղղակի հիացած է:

«Խավարումը» ներկայացված է ՀՀ նախագահի մրցանակին: Ապրիլին այն կցուցադրվի հավանաբար Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում: Փարիզի և Երևանի քաղաքապետարանները պայմանավորվել են, որ ֆիլմը ներկայացվի նաև Ֆրանսիայում: «Խավարումն» ընդգրկված է այն ֆիլմերի ցանկում, որն այս տարի կներկայացվի այլ երկներում Հայոց ցեղասպանության 100 ամյակի խորագրի ներքո: Դրանք այն ֆիլմերն են, որոնք հաստատվել են պետության կողմից, արծարծում են Մեծ եղեռնի թեման ու կցուցադրվեն օտար երկրներում:

Նաիրա Փայտյան