╨ô╤â╨╢ ╨ó╨░╨┤╨╡╨▓╨╛╤ü╤Å╨╜ ''╨ÿ ╨ª╨╕╤Ç╨║ ╨ƒ╤Ç╨╕╨╡╤à╨░╨╗...''Կալուգայում՝ փետրվարի 10-16-ը անցկացված «Հանդիպում»միջազգային 10-րդ  կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է եղել  290 ֆիլմ աշխարհի 10 երկրից, այդ թվում Գուժ Թադևոսյանի «Եվ Կրկեսը Ժամանեց…»կինոնկարը, որը արդեն իսկ արժանացել է բազմաթիվ մրցանակների միջազգային տարբեր կինոստուգատեսներում։ Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել կինոփառատոնի նախորդ 9 տարիների  «Գրան պրիի» արժանացած կինոնկարների ռեժիսորները:

«Եվ Կրկեսը Ժամանեց…»կինոնկարը արժանացել է ժյուրիի   պատվոգրի՝ ի նպաստ ժամանակակից՝ ուղղափառ մշակույթի զարգացման և ավանդույթների պահպանման համար:

Ռեժիսորի փոխանցմամբ կինոնկարը ցուցադրվել է կինոփառատոնի շրջանակներում երեք անգամ լեփ-լեցուն դահլիճում և արժանացել  հանդիսատեսի համակրանքին: Ժյուրիի անդամ ուկրանիացի  հայտնի կինոռեժիսոր Վլադիմիր Բուդկոն  պատվոգիրը Գուժ Թադևոսյանին հանձնելիս կիսվել է կինոնկարի մասին իր տպավորությունով. «Ես ինքս ընկղմվեցի մանկության մեջ և ձեր հերոսի հետ միասին շփվեցի պապիկիս հետ: Ես 41 տարեկան եմ և նման իրավիճակ  չի եղել իմ կյանքում, ինչպիսին ձեր ֆիլմում էր, բայց  ֆիլմը այնքան արդար էր ու հեքիաթային, որ ես ինքս ինձ չէի կարող զրկել այդ հաճույքից՝ հայտնվել ձեր կինոնկարի  գլխավոր հերոսի կերպարում: Դուք նկարահանել եք հիանալի կինոնկար»:

«Եվ Կրկեսը Ժամանեց…» կինոնկարը շարունակում է իր փառատոնային հաղթարշավը,կինոնկարը արդեն իսկ ընդգրկվել է մի շարք հեղինակավոր միջազգային կինոփառատոնների մրցութային բաժիններում: