Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին բաց նամակ է հրապարակել, որում բողոք է հայտնում կինո նկարահանելու արգելքի դեմ, որ դրել են իր վրա Իրանի իշխանությունները: Այս մասին տեղեկացնում է Deadline-ը:

«Ես ռեժիսոր եմ: Ես կարող եմ միայն ֆիլմեր նկարել: Կինոն իմ ինքնարտահայտումն է, իմ կյանքի իմաստը: Ոչինչ չի ստիպի ինձ դադարեցնել նկարահանելը,- գրում է ռեժիսորը:- Ես կշարունակեմ կինեմատոգրաֆով զբաղվել բոլոր պայմաններում, որպեսզի պահպանեմ ինքհարգանքն և ինձ ողջ զգամ»:

Ջաֆար Փանահին տևական տնային կալանքի մեջ է: Նա ձերբակալվել է 2010 թ. մարտին: Նրան դատապարտել են 6 տարվա ազատազրկման հակակառավարական գործունեության և 2009 թ. ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար: Նրան 20 տարով արգելել են կինո նկարել և Իրանից մեկնել:

Նշվում է, որ արգելքից հետո Փանահին արդեն երրորդ ֆիլմն է նկարել: Նրա վերջին կինոնկարը՝ «Տաքսին», կցուցադրվի Բեռլինի կինոփառատոնում, որը մեկնարկելու է փետրվարի 5-ին:


Փարիզում հոսպիտալացվել է Կատրին Դընյովը

76-ամյա ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դընյովը նոյեմբերի 6-ին  հոսպիտալացվել Է Փարիզի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին հայտնել Է Parisien  –ը: Հաղորդագրության մեջ...

, |6 Նոյեմբեր 2019,14:07