Anna Meliqyan«Ջրահարսը» և «Աստղ» ֆիլմերի ռեժիսոր Աննա Մելիքյանն իր երկրպագուներին ամանորյա նվեր է մատուցել` ներկայացնելով իր նոր «Սիրո մասին» ժապավենի առաջին թրեյլերը:

«Ես խնդիր դրեցի թեթև, ուրախ ու խուլիգանավարի ֆիլմ նկարել նշանավոր դերասաններով»,- ասել է Աննա Մելիքյանn իր նոր աշխատանքի մասին Buro 247-ին տված հարցազրույցում: Երիտասարդ ռեժիսորը նկարահանման հրապարակում հավաքել է իսկական աստղաբույլ, ինչը նրա համար, որ ավելի հաճախ աշխատում է երիտասարդ ու դեռևս ճանաչում չունեցող տաղանդների հետ, այնքան էլ սովորական չէ. Ռենատա Լիտվինովա, Մարիա Շալաևա, Միխայիլ Եֆրեմով, Յուլյա Սնեգիր, Վլադիմիր Մաշկով, Ռավշանա Կուրկովա, Եվգենի Ցիգանով, Յուրի Կոլոկոլնիկով: Իհարկե, նորահայտ աստղերը, օրինակ` Ալեքսնդրա Բորտիչը, նույնպես տեղ են գտել կադրերում:

Ֆիլմի նկարահանումները, որ իրենից մի քանի սյուժեների ալմանախ է ներկայացնում, տևել են ընդամենը 25 օր: «Գործընթացը չէր կարելի ձգել. կկորչեր անհրաժեշտ էներգետիկան»,- ասել է ռեժիսորը:

Կինոնկարը վարձույթ կմտնի այս տարվա առաջին կեսին, իսկ առայժմ հնարավորություն կա գնահատելու  առաջին թրեյլերը:

Աղբյուրը` Buro 247