RosiՌոզին ծնվել է Նեապոլում 1922 թ. նոյեմբերի 15-ին: Կինեմատոգրաֆիական գործունեությունը սկսել է պատերազմից հետո` 1946 թ.: Համագործակցել է Լուկինո Վիսկոնտիի հետ, նաև մասնակցել է նրա գլուխգործոցի` «Ամենագեղեցիկի» (Bellissima, 1951) սցենարի աշխատանքներին:

Ռոզին թողել է երկու տասնյակ կինոնկարներ, որոնց համար արժանացել է տարբեր միջազգային հեղինակավոր մրցանակների: Դրանց թվում են Վենետիկի  կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծը» «Ձեռքեր քաղաքի վրա» կինոնկարի համար և Կաննի կինոփառատոնի  գլխավոր մրցանակը ENI էներգետիկ ընկերության ղեկավարի առեղծվածային մահվան մասին պատմող «Մատտեի գործը» ֆիլմ-հետաքննության համար:

2012 թ. Ռոզին պատվավոր «Ոսկե առյուծ» ստացավ Վենետիկում կինեմատոգրաֆում ունեցած ավանդի հանմար: