file36729917_7955f1eԲեռլինալեի ժյուրիի կազմում են ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն,  ամերիկացի պրոդյուսեր և ռեժիսոր Մեթյու Վայները, գերմանացի դերասան Դանիել Բրյուլը, հարավկորեացի ռեժիսոր Բոն Չժու-հոն, պերուացի ռեժիսոր Կլաուդիա Լյոսան, իտալացի պրոդյուսեր Մարթա դե Լաուրենտիսը, իսկ նախագահը ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկին է:

Հայտնի են  արդեն նաև երկու համաշխահային պրեմիերաները, որոնք տեղի կունենան փառատոնի մրցույթից դուրս. Վիմ Վենդերսի նոր ֆիլմը՝ «Ամեն ինչ լավ կլինի» և Օլիվեր Հիրշբիգելի «13 րոպեն»:

Ընդհանուր առմամբ փառատոնի հիմնական ծրագրում ընդգրկված է 29 երկրների 23 ֆիլմ, որոնցից 19-ը պայքարելու են գլխավոր մրցանակների՝ «Ոսկե արջի» և «Արծաթյա արջի» համար: Ընդգրկված ֆիլմերից 21-ի  ցուցադրությունը փառատոնում համաշխարհային պրեմիերան  է: Մրցութային ֆիլմերի թվում են Թերենս Մալիքի, Վերներ Հերցոգի, Վիմ Վենդերսի, Պաբլո Լարիանի, Պիտեր Գրինուեյի, Ալեքսեյ Գերման կրտեսի, Հիրոյուկի Թանակիի,  Ջաֆար Փանահիի, Ռադու Ժուդեի նոր ֆիլմերը, ինչպես նաև իտալուհի Լաուրա Բիսպուրիի ռեժիսորական դեբյուտը:

Բեռլինի միջազգային 65-րդ կինոփառատոնը կանցկացվի փետրվարի 5-15-ը:

Աղբյուրը՝ փառատոնի պաշտոնական կայք