harutyun_khachatryanՆոյեմբերի  21-29-ը  Իտալիայում կայացած Թուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնում   Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»  վավերագրական  կինոշարքի առաջին ֆիլմը՝ «Հայկ. փախուստը»  արժանացել է  «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի գլխավոր մրցանակին:
Մրցույթին մասնակցել են 10 ֆիլմ`ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Սինգապուրից, Բելգիայից,Սիրիայից եւ Հայաստանից: Ֆիլմը հայ ժողովրդին անհանգստացնող բազում խնդիրներից մեկի՝ արտագաղթի մասին է։ Կինոնկարը պատմում է Հայաստանից հեռացած բազմաթիվ արվեստագետներից միայն մեկի՝ կրթությամբ թատերական ռեժիսորի մասին, որն 90-ականներին արտագաղթել է, և երկար տարիներ ապրել ու աշխատել Ռուսաստանում։


Հայ կինոյի զարգացման ռազմավարության կոնֆերանս

Աղվերանում՝ դեկտեմբերի 1-ին, ԻՖԿԱ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, անցկացրեց աշխատաժողով՝ նվիրված հայ կինոյի զարգացման ռազմավարության քննարկմանն...

|2 Դեկտեմբեր 2019,21:24