մոսԱրցախի Մարտակերտի շրջանում ռեժիսոր Արամ Շահբազյանն ու լրագրող Էդիկ Բաղդասարյանը տարիներ առաջ հանդիպել էին  մի հայ փախստականի: Նա ուներ օրագիր, որտեղ գրում էր, թե ինչպես է գումար հավաքում «Մոսկվիչ»գնելու համար: Օրագրի խունացած էջերում պահպանված երազանքը դարձավ  «Մոսկվիչ, իմ սեր »ֆիլմի մեկնարկային սահմանը:

«Իրական այս պատմությունից ֆիլմում պահպանվել է միայն օրագրի գաղափարն ու հերոսի փախստական լինելը: Հերոսի՝ Հմայակ Ավանեսյանի կերպարը մարմնավորում է Գավառի թատրոնի դերասան Մարտուն Ղևոնդյանը:Ֆիլմը կորսված սերնդի մասին է, մի սերնդի, որը մի օր արթնացավ այս երկրում՝ նոր ժամանակներում  ու հասկացավ, որ այլևս ոչ ոքի պետք չէ : Սերունդ, որը  լուռ տանում է իր ողբերգությունը»,-պատմում ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը:

Ժամանակակից հայ կինոն  լի է խճճված, երևակայական պատմություններով  ու   մեր իրականության հետ որևէ աղերս չունեցով հերոսներով: Արդյո՞ք այս ֆիմում հանդիսատեսն ի վերջո կարող է ճանաչել  իր ժամանակակցին, նաև ի՛ր ողբերգությունը մարմնավորող հերոսին:

-Որպես ֆիլմի հեղինակ ես , իհարկե, չեմ կարող ասել, որ յուրաքանչյուրն այս ֆիլմում կգտնի իրեն, կճանաչի ծանոթ ու հարազատ  հոգեվիճակներ, եթե նույնիսկ դա այդպես է: Գուցե փորձել եմ դա անել, բայց չի ստացվել: Իրականում փորձելը շատ քիչ է: Հնարավոր է, որ կեղծ,  շինծու և իրականության հետ որևէ կապ չունեցող ֆիլմ է ստացվել: Այսինքն՝ որոշողը ես չեմ: Կարող եմ ընդամենը նշել, որ  ֆիլմը փոքր մարդու ողբերգությունն է մեր իրականության մեջ: Իսկ նման ողբերգությունների մենք բախվում են յուրաքանչյուր պահի, բայց դրանց մասին առանձնապես չենք մտածում, չենք նկատում,  ուշադրություն չենք դարձնում:

Արամ Շահբազյանի  «Մոսկվիչ,իմ սեր»ֆիլմը հայ-ֆրանսիական և  ռուսական համատեղ արտադրություն է: Ֆիլմի աշխատանքներն ավարտված են, առաջիկայում պրեմիերան է:

մոսո

առմ5

առմ4

մոսկ1

առմ3

առմ1

 

Ալիսա Գևորգյան