kinoashun 2014 logo-3Երևանի ու Արտաշատի կինոսիրողների մասնակցությամբ նոյեմբերի 7-ին փարաջանովյան «Կինոաշունը» հանդիսավորությամբ եզրափակվեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից իրականացվող կինոտոնը՝ «Կինոաշունը» արդեն 5-րդ անգամ մեկ ամիս շարունակ հանրապետության գյուղերում ու քաղաքներում իրականացրեց շրջիկ կինոցուցադրումներ։

Ազգային կինոտոնն ամփոփեց վերջին տարիներին արտադրված գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն ֆիլմերի վերաբերյալ գրախոսականների և «Հին ու նոր երևանցի» 10 րոպեանոց ֆիլմի մրցույթները:

Երկրորդ անգամ «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի հայտարարած կինոմրցույթին այս տարի ներկայացվել էր 5 ֆիլմ, որոնցից հաղթող ճանաչվեցին Սոնա Տոնականյանի «Ջուր ծախող տղայի մեկ օրը» և Խաչատուր Թովմասյանի «Մենք» ֆիլմերը։ Երիտասարդ ստեղծագործողները խոստովանեցին, որ ֆիլմերը նկարել են զրո դրամով և այս մրցանակներն իրենց համար շատ թանկ են ու ոգևորող։ Նրանք արժանացան դիպլոմների և դրամական պարգևների ( 75 և 50 հազար դրամ )։

Այս տարի առաջին անգամ գրախոսականների մրցույթն ունեցավ առաջին մրցանակ։ Մրցույթին ներկայացված շուրջ 40 աշխատանքներից ժյուրին առանձնացրեց Արթուր Վարդիկյանի գրախոսականը  Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի մասին։ Մրցանակակիրը ստացավ դիպլոմ և դրամական պարգև` 100 հազար դրամ։
Հանդիսավոր երեկոյի ավարտին ցուցադրվեց Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը։