ռենիմ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային 6-րդ կինոփառատոն-մրցույթը «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավոր արարողությամբ վերջին ակորդն ազդարարեց: Փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին նկատեց, որ տարեցտարի ընդլայնվում է փառատնի աշխարհագրությունը և միջազգային փառատոների մասնակից ու մրցանակակիր շատ ֆիլմերի «ՌեԱնիամանիային» հաջողվում է բերել մեր երկիր: Փառատոնի օրերին Հայաստանում էին անիմացիայի անվանի մասնագետներ Շառլի Սանսոնետին, Մարկ Շապիրոն, Կառոլին Շվայցերը, որոնք վարպետության դասեր անցկացրին: Հանդիսատեսը դիտեց ֆրանսիական «Ֆոլիմաժ» ստուդիայում նկարահանված ֆիլմերը, իսկ ֆրանսիացի վարպետները ներկայացրին «Ֆոլիմաժի» աշխատանքները:

  «ՌեԱնիմանիան» այս տարի ստացել էր 850 հայտ՝ 90 երկրից: Մեկ շաբաթվա ընթացքում ժյուրին դիտել էր փառատոնի մրցութային ծրագրերի ֆիլմերն ու ընտրել մրցանակակիրներին:

  «ՌեԱնիմանիա» 6-րդ փառատոնի Լավագույն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում հաղթել է բրազիլացի ռեժիսոր Ալե Աբրեուի «Տղան և աշխարհը» ֆիլմը: Բրազիլիան հայկական փառատոնում ևս մեկ մրցանակ ստացավ. լավագույն երաժշտական հոլովակ անվանակարգում հատուկ մրցանակ է շահել Դիեգու Ակելի «Շնորհակալությունը»: Նույն անվանակարգում լավագույն հոլովակ է ճանաչվել խորվաթ ռեժիսորի «Ֆաքոֆբոլան: Մի՞շտ, թե երբեք» աշխատանքը:

  Լավագույն գեղարվեստական-նկարչական լուծում անվանակարգի հաղթողն արգենտինական «Քրոնոպներ և Ֆամաներ» ֆիլմն է, որն արժանացել է «Վալենտին Պոդպոմոգովի հատուկ մրցանակի»:  Նույն անվանակարգում հատուկ մրցանակ է ստացել ԱՄՆ-Լատվիա համատեղ արտադրության «Գրպանիս քարերը» մուլտֆիլմը:

  Լավագույն կարճամետրաժ ֆիլմը ցուցադրվեց նաևփառատոնի փակման արարողության ժամանակ՝ «Ընթրիք մի քանիսի համար»՝ Հունաստան-ԱՄՆ, ռեժիսոր՝Նասոս Վակալիս:

  Լավագույն ավարտական ֆիլմը չեխ ռեժիսոր Ալեքսանտրա Հետմերովի «Աստվածների քաղաքն» է:

 Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ անվանակարգում հաղթել է «Պլաստիլինե այբուբեն» ֆիլմը՝ռեժսիոր Սերգեյ Մերինով:

Հատուկ մրցանակն այս անվանակարգում ֆրանսիաան ներկայացնող «Մեծ հրձիգը» ֆիլմինն է:

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն 6-րդ փառատոնի կազմակերպիչներն այնփակված հայտարարեցին ու անմիջապես էլ հիշեցրին, որ պատրաստվում են 7-րդ «ՌեԱնիմանիային»:

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ