IMG_9142 Ֆրանսիական «Ֆոլիմաժ» ծրագիրը 2009-ից մասնակցում է «Ռեանիմանիա> Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնին: «Ֆոլիմաժը»  ոչ միայն  Ֆրանսիայի, այլև աշխարհի խոշորագույն կինոստուդիաներից մեկն է, մոլորակի մասշտաբով երկրորդ կինոարտադրող կազմակերպությունը: Ֆրանսիան օրենք է ընդունել. յուրաքանչյուր հեռուստաընկերություն՝ լինի պետական, թե մասնավոր, պարտավոր է իր ծրագրերի 14 տոկոսը հատկացնել երեխաներին. հակառակ դեպքում կտուգանվի: «Ֆոլիմաժ»  անիմացիոն ֆիլմերի ստուդիային մուլտֆիլմեր են պատվիրում  հեռուստաընկերություններն ու այլ կառույցները: «Ֆոլիմաժի»  կոմպոզիտոր Սերժ Բեսեն, խոսելով անիմացիայի զարգացման միտումների մասին, նկատեց, որ ֆինանսական աջակիցներին ավելի շատ հետաքրքրում են ֆիլմերի հեռանկարները. որքա՞ն պահանջարկ կունենան իրենց ֆինանսական ներդրումներով նկարահանված մուլտֆիլմերը, որչա՞փ եկամուտ կբերեն դրանք: Հետևաբար նրանք շահագրգռված են, որպեսզի անիմացիոն ֆիլմերի հերսոները մինչ այդ հայտնի լինեն հանրությանը: Նրանք խուսափում են նոր հերոսներից, քանի որ հայտնի չէ՝ այդ կերպարներն ինչպես կընդունվեն հասարակության կողմից: Դա է պատճառը, որ հիմնականում մուլտֆիլմերի են վերածվում բեսթսելլերների ու կոմիքսների թեմաներն՝ իրենց ճանաչված հերոսներով: Օրինակները բազմաթիվ են՝ «Աստերիքսն ու Օբելիքսը» , «Միստր Բինը» . հասարակությունն ուզում է տեսնել, թե անիմացիայի աշխարհում ինչպիսին են իրենց սիրելի հերսոները: Պետական կառույցները մշակույթին հատկացվող գումարներից անպայման բաժին են հանում նաև անիմացիային: Ֆրանսիայում մեծ մասամբ համատեղ արտադրության մուլտֆիլմեր են նկարահանվում, որոնք ցուցադրվում են նաև դրսում: IMG_9190

«Ֆոլիմաժն»  անիմացիայի կոմերցիոն նպատակներից բացի, շետը դնում է կրթական ու դաստիարակչական գաղափաների վրա: Ստուդիան ավելի հաճախ անիմացիոն սերիալներ է արտադրում: Ռեժիսոր Ստեֆան Բերլան պարզաբանեց սերիալիների նշանակությունն ու ազդեցությունը: Քանի որ «Ֆոլիմաժը»  սկզբունքորեն ջնջել է մեծահասակների ու փոքրերի միջև սահմանները, ուստի նկարահանում է անիամցիոն ֆիլմեր ցանկացած տարիքի համար: Դրանք մեծ մասամբ ընտանեկան բազմասերիանոց մուլտֆիլմեր են: Այսինքն՝ ֆիլմը նախատեսված է ամբողջ ընտանիքով դիտելու համար, որովհետև շոշափում է ընտանեկան խնդիրներ, ուսուցանում, թե ինչպես պետք է վարվեն մեծերը փոքրերի  և փոքրերը՝ մեծերի հետ. Ու նպատակահարմար է, որպեսզի այդ պատմություններն ընտանքիքի բոլոր անդամները միասին ու միաժամանակ դիտեն: Նման սերիալները Ֆրանսիայում մեծ պահանջարկ ունեն: Նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի «Ֆոլիմաժի»  ընտանեկան անիմացիոն ֆիլմերից մեկը ցուցադրվի հայաստանյան հեռուստաընկերություններից մեկով:

«Ֆոլիմաժի» ֆրանսիացի ներկայացոցիչները  ոչ միայն ֆիլմեր ցուցադրելու նպատակով են Հայաստանում, այլև վարպետության դասեր ու հանդիպումներ անցկացնելու:  Նրանք հավաստիացնում են, որ Հոլիվուդի հետ մրցակցությանը դիմանում են իրենց ձեռագրի ու արտադրանքի որակի շնորհիվ: Տեխնիկական հնարավորություններով Հոլիվուդին չեն զիջում. շեշտը դնում են զգացմունքային, մարդասիրական, բարեկամական պատմությունների վրա, որոնք գիտահանրամատչելի են և դրական ազդեցություն են թողնում մարդկանց վրա:

Անիմացիոն ֆիլմեր նկարահանել ոչ բոլոր երկրները կարող են իրենց  թույլ տալ. անիմացիան թանկ հաճույք է: «Ֆոլիմաժի»  ներկայացուցիչները քաջատեղյակ են հայկական անիմացիայի ավանդույթներին, բայց  ժամանակակից երիտասարդ անիմատորների մտածողությունն ավելի շատ են հավանում:

 

Նաիրա Փայտյան


Բեռլինալեն նորովի

Բեռլինի 70-րդ կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է նոր ղեկավարությամբ ու որոշ փոփոխություններով: Փառատոնը 18 տարի ղեկավարած Դիտեր Կոսլիկի փոխարեն փառատոնն այժմ...

|20 Փետրվար 2020,11:42