չինՉինաստանի  Սիան քաղաքում կայացած «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնի  բարձրագույն՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին արժանացան Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» եւ Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմերը։ Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել են   25 երկրի 147 ֆիլմ, որոնցից 20-ն արժանացել են մրցանակների:

Փառատոնի փակման արարողության ընթացքում մասնակից երկրների կողմից ընդունվել է  «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնի համատեղ հռչակագիրը՝ Չինաստանի եւ Մետաքսի ճանապարհի այլ երկրների կինոմատոգրաֆիստների համագործակցության վերաբերյալ: Ամենամյա «Մետաքսի ճանապարհ» միջազգային կինոփառատոնի  նպատակն է կինոարվեստի միջոցով խրախուսել Մետաքսի ճանապարհն ընդգրկող երկրների միջեւ կարծիքների փոխանակումներն ու համագործակցությունը:

Ի դեպ, նախորդ տարի Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնում հայկական «Եթե բոլորը» ֆիլմը հաղթող էր ճանաչվել երկու անվանակարգերում: