Նյու Յորքի կինոփառատոնը կբացվի «Անհետացածը» ֆիլմով
Արդեն հայտարարվել է Նյու Յորքի կինոփառատոնի մասնակիցների ամբողջական ցուցակը: Բացումը կկայանա «Անհետացածը» (GoneGirl) ֆիլմով, որի գլխավոր դերակատարը Բեն Աֆլեքն է։ «Անհետացածը» ֆիլմի պրեմիերան ակնկալվում էր հոկտեմբերին, բայց Նյու Յորքի կինոփառատոնի հյուրերը այն կտեսնեն մի փոքր ավելի շուտ` սեպտեմբերի 26-ին:
Բացի Ֆինչերի նոր աշխատանքից, միջոցառման շրջանակում կցուցադրվեն ևս 29 ֆիլմեր: Իհարկե, ժապավենների մեծ մասն արդեն ներկայացվել է եվրոպական կինոփառատոներում, բայց Նյու Յորքին համաշխարհային գոնե մեկ պրեմիերա, այնուամենայնիվ, բաժին է հասել` Փոլ Թոմաս Անդերսոնի «Ի ծնե արատ» (InherentVice) ֆիլմը Հոաքին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ:
Ուշագրավ կլինի նաև Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմենը» (Birdman) Մայքլ Քիթոնի և Էդվարդ Նորթոնի մասնակցությամբ: «Վիժվածք սերը», «21 գրամ» և «Բյութիֆուլ» ֆիլմերի ռեժիսորի նոր աշխատանքը ցուցադրվել է նյույորքյան պրեմիերայից մեկ ամիս առաջ` Վենետիկի կինոփառատոնում:
http://www.youtube.com/watch?v=b-6pYmbVXMY
Աղբյուրը՝ buro247.ru
