չանՊեկինում  ձերբակալվել է  Ջեկի Չանի որդին՝ երաժիշտ, կինոդերասան Ջեյսի Չանը եւ նրա ընկերը՝ հեռուստադերասան  Կայ Կոն։ Ինչպես հայտնում է South China Morning Post  թերթը , նրանց ձերբակալվել են  թմրանյութերի պահպանության համար։

Նշվում է, որ 31-ամյա Չանն ու 23-ամյա Կոն հայտնվել են այն հայտնի անձանց ու նրանց երեխաների ցուցակում, որոնց վերջին երկու տարիներին  մեղադրանք է առաջադրվել   այդ նույն  հոդվածով։

Ջեյսի Չանը Լոս Անջելեսում ուսումնասիրել է պարարվեստ ու դերասանի վարպետություն, ինչպես նաեւ սովորել է նվագել դասական կիթառ։ 2004 թվականին նա թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը, իսկ վեց տարի անց՝ երկրորդը։ Չան կրտսերը նկարահանվել է ֆիլմերում։

Աղբյուրը՝ lenta.ru