Նշանավոր ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է հերթական վարկանիշը: Այս անգամ հրատարակությունը կազմել է ամենաազդեցիկ դերասանուհիների ցուցակը: Առաջին տեղում հայտնվել է Ջենիֆեր Լոուրենսը:

Քիթնիս Էվերդինի դերը «Քաղցած խաղեր» ֆրանշիզում արդեն Lionsgateստուդիային ավելի քան 1,5 մլրդ դոլարի եկամուտ է բերել: Իսկ Ջենիֆեր Լոուրենսի տարեկան եկամուտը Forbes-ըգնահատում է 34 մլն դոլար: 23-ամյա դերասանուհին արդեն երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի և արձանիկին տիրացել է 2013 թ. «Իմ ընկերը խենթ է» ֆիլմի համար:

Վարկանիշի առաջին տասնյակի պատկերն այսպիսին է.

2. Սանդրա Բալըք

3. Անջելինա Ջոլի

4. Սկառլետ Յոհանսոն

5. Ջենիֆեր Էնիսթոն

6. Էմի Ադամս

7. Գվինեթ Փելթրոու

8. Մերիլ Սթրիփ

9. Քեմերոն Դիաս

10. Նաթալի Փորթման

 


Ուես Անդերսոնը հավաքել է բոլոր աստղերին

Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնն աստղային կազմ Է հավաքել իր տասներորդ՝ «Ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմի համար: Այդ մասին տեղեկացնում Է Independent-ը: Բացի...

|21 Հունվար 2020,12:25