Pol Mazurski84 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Օսկարի» հնգակի նոմինանտ, ամերիկացի ռեժիսոր, դերասան և սցենարիստ Փոլ Մազուրսկին: Այդ մասին հայտնել է նրա ներկայացուցիչ Նենսի Ուիլենը:

Ըստ նրա, ռեժիսորը մահացել է սրտի կանգից Լոս Անջելեսի հիվանդանոցում:
Մազուրսկին ծնվել է 1930 թ. ապրիլի 25-ին Բրուկլինում (Նյու Յորք նահանգ):

1953 թ. կայացել է նրա դեբյուտը Սթենլի Կուբրիկի «Վախ և տարփանք» ֆիլմով: Նրա առաջին հաջողված ռեժիսորական աշխատանքը «Բոբ և Քերոլ, Թեդ և Էլիս» ժապավենն է եղել: Ֆիլմը վարձույթում հավաքել էր մոտ 20 մլն դոլար, որից հետո Մազուրսկին սկսել է կենտրոնանալ միայն այն թեմաների վրա, որոնք իրեն ամենից շատ են հետաքրքրել և հուզել:

Հաջողություն են բերել «Ալեքսը հրաշքների աշխարհում», «Ամուրի կին» և «Սիրահարված Բլումը» ֆիլմերը: Մազուրսկին եղել է իր բոլոր 17 ֆիլմերի ռեժիսորը և գրել է դրանց սցենարները, դրանցից շատերը կենսագրական բնույթ ունեն: Նա խաղացել է նաև ավելի քան 60 վավերագրական և գեղարվեստական ֆիլմերում:
2013 թվականի դեկտեմբերին Փոլ Մազուրսկին անվանական աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի պուրակում»:

Աղբյուրը` ԻՏԱՌ-ՏԱՍՍ

 


 «Զուլալի»․Նարինե Աբգարյանի  առաջին էկրանավորումը

«Օրդեր ֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը նախաձեռնել է ռուսաստանաբնակ ճանաչված գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի էկրանավորումը։ Այն  ֆիլմարտադրող ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հայկ...