Mel GibsonՀայտնի ռեժիսոր և դերասան Մել Գիբսոնը Կառլովի Վարիի ամենամյա միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ` «Բյուրեղապակյա գլոբուս» է ստացել: Պարգևը նրան շնորհել են «համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած բացառիկ ավանդի» համար:

Գիբսոնը, մեքենայով մոտենալով քաղաքի Thermal հյուրանոցին, որտեղ անցնում էր 49-րդ միջազգային կինոփառատոնի բացումը, դուրս է եկել լիմուզինից և շփվել երկրպագուների հետ: «Դեռ երեկ ես այստեղից 15 հազար կիլոմետր հեռու էի, օդանավակայանի ճանապարհին ատամնացավ սկսվեց, բայց երբեք չէի կարող բաց թողնել ձեր փառատոնը»,- ասել է Գիբսոնը` ընդունելով «Բյուրեղապակյա գլոբուսը» կինոֆորումի նախագահ Իրժի Բարտոշկիից:
Փառատոնի բացմանը Thermal հյուրանոցում հետևող հեռուստադիտողների շարքում էին Չեխիայի արտաքին գործերի և մշակույթի նախարարներ Լյուբոմիր Զաոռալեկը և Դանիել Գերմանը:
Կառլովի Վարիի կինոփառատոնում հանդիսատեսը կարող է տեսնել մոտ 200 գեղարվեստական և վավերագրական ժապավեններ: Գրեթե բոլոր տոմսերը վաճառված են: 49-րդ միջազգային փառատոնը կտևի մինչև հուլիսի 12-ը:

Աղբյուրը` ԻՏԱՌ-ՏԱՍՍ