fatihՎենետիկի միջազգային կինոփառատոնի (օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը) մրցութային ծրագրում  ընդգրկվել է նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» (The Cut) ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորն է գերմանացի, ծագումով թուրք Ֆաթիհ Աքինը։ Սցենարի հեղինակներն են  Ֆաթիհ Աքինն ու Մարտիկ Մարդինը:

Կինոնկարը պատմում է 1915 թ․Մարդին բնակավայրում թուրքական ոստիկանության  իրականացրած ձերբակալությունները․ մի գիշերվա ընթացքում ձերբակալում են բոլոր հայ տղամարդկանց, այդ թվում՝ երիտասարդ դարբին Նազարեթ Մանուկյանին: Տարիներ անց, կարողանալով փրկվել  ցեղասպանության արհավիրքներից, Նազարեթը  փորձում է գտնել  իր զույգ դուստրերին։

Նազարեթի դերը կատարում է ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Աքին Գազին:

Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի  համատեղ արտադրության ժապավենի պրոդյուսերներն են Ֆաթիհ Աքինը, հայազգի Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանը, գերմանացի Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունդինգը, ֆրանսիացի Ֆաբիեն Վոնիեն, իսպանացի Ֆլամինիո Զադարը:

Ֆիլմի բյուջեն կազմել է 15.5 միլիոն եվրո:

«Կինոաշխարհ»

 


Բեռլինալեն նորովի

Բեռլինի 70-րդ կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է նոր ղեկավարությամբ ու որոշ փոփոխություններով: Փառատոնը 18 տարի ղեկավարած Դիտեր Կոսլիկի փոխարեն փառատոնն այժմ...

|20 Փետրվար 2020,11:42