լենոն Ամերիկյան NBC ընկերությունը ծրագրում է մինի սերիալ ստեղծել TheBeatles խմբի պատմության մասին: Արտադրությամբ կզբաղվի 2007 թվականի ապրիլին էկրան բարձրացած պատմական «Թյուդորներ» սերիալի ստեղծագործական թիմը` պրոդյուսերներ Մայքլ Հ երսթը, Բեն Սիլվերմանը և Թերի Վայնբերգը: Այս մասին հայտնում է Deadline պորտալը, եւ հավելում, որ  NBC-ի նախագիծը կդառնա առաջինգ եղարվեստական սերիալը «Լիվերպուլի քառյակի» մասին:

Մինի սերիալը բաղկացած կլինի ութմ ասերից: Այն կշարունակի NBC-ում 2013 թվականին գործարկված նախագծերի շարքը, որում ներկայցված է  նաև ՌոմանՊոլանսկու «Ռոզմարիի երեխան» համանուն ժապավենով հանած սերիալը: Ինչպես հայտնում է Deadline-ը, TheBeatles- ի մասին հեռուստատեսային ֆիլմը մշակման վաղ փուլում է, սյուժեի մանրամասները և պրեմիերայի ամսաթիվը  դեռ չեն հաղորդվում:

Ներկայումս գոյություն ունի «Լիվերպուլի քառյակի» մասին նկարահանած միայնվ ավերագրական սերիալ` «TheBeatles-ի անթոլոգիան»: Խմբի պատմությունը գեղարվեստական ֆիլմի ժանրով պատմելու փորձերը շատ չեն եղել: 1964- 1967 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում էկրան են բարձրացել երեք ֆիլմեր հենց երաժիշտների մասնակցությամբ, իսկ 1968 թվականին լույս է տեսել «Դեղին սուզանավ» մուլտֆիլմը: 2009 թվականին էկրան է բարձրացել «Դառնալ ՋոնԼենոն» ժապավենը Լենոնի մանկության և պատանեկության մասին:

 

Աղբյուրը՝ lenta.ru