Սեմ Ռոքուել

Սեմ Ռոքուել

Ռալֆ Ֆայնս

Ռալֆ Ֆայնս

Այս աշնանը սկսվելու են «Պետերբուրգ. զգացմունքների կատեգորիա» կինոալմանախի նկարահանումները: Օրերս հայտնի է դարձել, որ այդ աշխատանքներին մասնակցելու են Ռայֆ Ֆայնսը, Սեմ Ռոքուելը, Սեդրիկ Կլապիշը, Ավդոտյա Սմիրնովան, Թիմուր Բեկմամբետովը և ուրիշ դերասաններ ու ռեժիսորներ: Նովելներից մեկն էլ նկարահանելու է նախագծի գեղարվեստական ղեկավար Ֆյոդոր Բոնդարչուկը:

Ֆյոդոր Բոնդարչուկ

Ֆյոդոր Բոնդարչուկ

Ալմանախը բաղկացած է լինելու 10 կարճամետրաժներից` ըստ Petersburg բառի տառերի թվի: Յուրաքանչյուր նովելի անվանումը նշանակելու է մարդկային խառնվածքի դրսևորումներից մեկը. Pleasure (հաճույք), Effort (ջանք), Trust (վստահություն), Envy (նախանձ), Repose (հանգստություն), Shrewdness (խորաթափանցություն), Bravery (խիզախություն), Uncertainty (անվճռականություն), Refuge (մխիթարություն) և Glee (հրճվանք):
Նախագիծը հավանության է արժանացել ՌԴ մշակույթի նախարարության փիչինգում, հետևաբար մասնակիորեն ֆինանսավորվելու է պետության կողմից: Ալմանախի աշխատանքների ժամկետներն առայժմ չեն նշվում:

Աղբյուրը` kino-teatr.ru