Ամերիկացի ռեժիսորն արդիական թեմայով ֆիլմ է նկարելու
Սթոունը ձեռք է բերել Ռուսաստան փախած ամերկացի լրտես Էդվարդ Սնոուդենի մասին «Սնոուդենի ֆայլեր. այն մարդու գաղտնի պատմությունը, որին փնտրում է ամբողջ աշխարհը» գրքի իրավունքները:
Գրքի հեղինակը Guardian-ի լրագրող Լյուկ Հարդինգն է, որ Սնոուդենի մասին հրատարակությունը պատրաստել է սեփական նյութերով: Քննադատները նշել են, որ այդ ստեղծագործության մեջ հաջողողությամբ համադրված են վավերագրական և թրիլլեր պատումները:
Օլիվեր Սթոունը էկրանավորման իրավունքը գնել է պրոդյուսեր Մորից Բորմանի հետ միասին, որի հետ աշխատում է վերջին տասը տարիներին: Սնոուդենի մասին կինոյի սցենարն ու ռեժիսորական աշխատանքը Սթոունը պատրաստվում է անձամբ իրականացնել:
Բեմադրիչն արդեն հայտնել է իր հիացմունքն առաջիկա աշխատանքից. «Դա մեր ժամանակների մեծագույն պատմություններից մեկն է: Իսկական մարտահրավեր»:
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենն աշխատել է ԿՀՎ-ի և Ազգային անվտանգության գործակալության համար, երբ որոշել է հրապարակել կառավարության գաղտնի փաստաթղթերը: Մեկ տարի առաջ Սնոուդենին մեղադրել են լրտեսության մեջ, ինչի հետևանքով նա փախել է ԱՄՆ: Մոտ մեկ տարի նա Ռուսաստանում է և նոր քաղաքական ապաստան է փնտրում: Սթոունը մտադիր է Սնոուդենի մասին ֆիլմի նկարահանումները սկսկել մինչև այս տարվա վերջը:
Աղբյուրը` telegraf