urugvayԱրգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության  և Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության ու մշակույթի նախարարության  հովանավորությամբ հուլիսի 2-9-ը Երևանում առաջին անգամ տեղի կունենա ուրուգվայական ֆիլմերի ցուցադրություն:

Ցուցադրության համակարգողն ու ղեկավարն է  Ջեք Պողոսյանը, որ տարիներ առաջ նախաձեռնեց Հայաստանի և  Լա Պլատայի ավազանի երկրների միջև մշակութային փոխանակում՝ կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն Երևանում:

Ֆիլմերի այս ցուցադրության գլխավոր նպատակն է ընտրված վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի միջոցով ներկայացնել ուրուգվայական ֆիլմերի առանձնահատկությունները, այդ երկրի պատմությունն ու երաժշտությունը: Այս ծրագիրը ոչ միայն առաջին անգամ Հայաստանում կներկայացնի ուրուգվայական կինոն, այլև խթան կդառնա երկու երկրների միջև դերասանների փոխանակման համար: Սա մի կապ է Հայաստանի և Ուրուգվայի միջև, մի երկրի, որն առաջինն է ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և որտեղ կա մեծ հայկական համայնք:

Ֆիլմերը կցուցադրվեն անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է և անվճար: Ցուցադրությունները կիրականացվեն «Թումո» կենտրոնում և The Club-ում: