IMG_9286 Տեսողական էֆեկտների վետերան Ռոջեր Կուպելյանը («Մատանիների տիրակալը»    եռագրություն,  «Կարիբյան ծովահենները»    սագա), «Էմմի»  մրցանակի առաջադրված պրոդյուսեր Ուիլյամ Մարթենսը և մի շարք միջազգային փառատոների մրցանակակիր պրոդյուսեր Սեդա Մելքոնին «Journey Pictures»-ից, միավորվել են` ստեղծելու «Բյուզանդիայի արևելքը. պատերազմի աստվածները և պատերազմող սրբերը» էպիկական փաստագրական մինի սերիալը:

IMG_9293 Ինչպես «Կինոաշխարհին» են հայտնեցին «Թումո» ստեղծարար արվեստի կենտրոնից, Ռոջեր Կուպելյանի գրաֆիկական վեպից ոգեշնչված՝ գիտական և պատմական ուսումնասիրությունները կուղղորդեն դեպի կրոնի և քաղաքականության  հակամարտության իրական պատմությունը  Հռոմեական և Պարսկական կայսրությունների միջև, քրիստոնեության ծնունդը և Հայոց թագավորությունը, որն առաջինն ընդունեց նոր կրոնը` որպես պետական:

Հունիսի 7-ից մասնավոր ֆինանսավորմամբ արդեն սկսվել է այս ֆիլմի արտադրությունը Հայաստանում։ Գրասենյակը տեղակայված է «Թումոյում», որտեղ կենտրոնի սաներին ֆիլմի ստեղծագործական խմբից ուսանելու հնարավորություն է տրվել՝ օգնելով նկարահանումներին, ինչպես նաև որոշ էպիզոդներում մասնակցություն ունենալով որպես դերասաններ: Հայաստանում  նկարահանվող ֆիլմի մասը ղեկավարում է հայաստանաբնակ Արմեն Կուպելյանը Fugitive Studios-ից:

IMG_9273Աշխատանքների ավարտից հետո մինի ֆիլմաշարը կներկայացվի աշխարհին 2014-ի աշնանը: Ֆիլմի երաժշտությունը հեղինակելու է Սերժ Թանկյանը (Grammy մրցանակակիր, System of a Down խմբի մենակատար):


Շոն Բեյքերի «Անորան» և դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը Կաննում են

Ամերիկյան անկախ կինոյի ներկայիս լավագույն ռեժիսորներից մեկի՝ Շոն Բեյքերի նոր ֆիլմը «Անորա»-ն Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում է։...