rehan «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը  կազմակեպում է անվճար մասնագիտական դասընթաց անիմացիոն ֆիլմերի ֆոներ ստեղծող նկարիչների համար՝ «Թվային նկարչություն և ոճի զարգացում»  թեմատիկայով: Մասնագիտական սեմինարը կվարի Լիզ Արթինյանը, որը  2003 թ-իցեթեր  հեռարձակվով, ԱՄՆ արտադրության The Venture Bros անիմացիոն հեռուտասերիալի նկարչական տնօրենն է: Լիզ Արթինյանը երեք մասնագիտական դասընթացները կառուցելու է գույների տեսության, ռեալիստական նկարչության ժամանկակից տեխնոլոգիաների կիրառության առանձնահատկությունների և մեդիայում դրանց կիրառության շուրջ: http://lizartinian.tumblr.com Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է. Մասնագիտական արհեստավարժություն Photoshop և Flash համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն Տեղերը սահմանափակ են: Մասնակիցների առավելագույն թիվը՝ 12: Դասընթացների ժամանակացույցը՝ Չորեքշաբթի, հունիսի 25, 11:00­ 13:00 Ուրբաթ, հունիսի 27, 11:00­ 13:00 Կիրակի, հունիսի 29, 11:00­ 13:00 Մանրամասն տեղեկություններ ստանալու եւ գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել 095 58 36 32 (Կարինե Արոյան), 093173113(Անուշիկ Հարությունյան ) հեռախոսահամարներով  կամ գրել applications@reanimania.com հասցեով:


Բեռլինալեն նորովի

Բեռլինի 70-րդ կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է նոր ղեկավարությամբ ու որոշ փոփոխություններով: Փառատոնը 18 տարի ղեկավարած Դիտեր Կոսլիկի փոխարեն փառատոնն այժմ...

|20 Փետրվար 2020,11:42