ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունը դիտարկում է հոլիվուդյան պրոդյուսերների խնդրանքը կինոնկարահանումների ժամանակ անօդաչու ինքնաթիռների օգտագործման հարցը։ Այս մասին հայտնում է THR-ը:
Ինչպես կարծում են պրոդյուսերները, դա թույլ կտա ավելի բարդ ու տպավորիչ նկարահանումներ կատարել: ԱՄՆ-ում օդից նկարահանումների համար այժմ պահանջվում է ունենալ հավաստագրված թռչող միջոց, արտոնագրով օդաչու և քաղաքացիական ավիացիայի վարչության թույլտվությունը: Ինչպես հայտնել է վարչության ներկայացուցիչ Լես Դորը, պրոդյուսերները խնդրել են դրանց օգտագործման թույլտվություն խիստ վերահսկվող՝ ոչ ռիսկային նկարահանումների համար: ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունն աշխատում է նաև փոքր թռչող սարքերի տեղաշարժման կանոնների վրա, որոնք պետք է ուժի մեջ մտնեն արդեն այս տարի:
Աղբյուրը՝ gazeta.ru