«Լևիաթանը»` կինեմատոգրաֆիական իրադարձություն
Այսօր երեկոյան Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմի ցուցադրությամբ կավարտվի 67-րդ Կաննի փառատոնի գլխավոր մրցույթը: Մինչ այդ կինոնկարը նայել են լրագրողները, և ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նրանք ռեժիսորի նոր աշխատանքը համարել են «տարվա կինեմատոգրաֆիական իրադարձություն և գեղարվեստական հայտնություն»:
«Լևիաթան» սոցիալական դրաման աստվածաշնչյան պատմության մեկնաբանություն է արդի Ռուսաստանի նյութի հիման վրա: Զվյագինցևը կինո է նկարել հավերժական թեմաներով` սիրո և դավաճանության, իշխանատենչության ու ներման մասին:
Այսօրվա դրությամբ «Ոսկե արմավենու ճյուղի» հիմնական հավակնորդներ են համարվում բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրների «Երկու ցերեկ, մի գիշերը», թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեիլանի «Ձմեռվա քունը» և մավրիտանացի ռեժիսոր Աբդըռահման Սիսակոյի «Տիմբուկտուն»: