IMAX-ը զարգացնում է վավերագրական կինոն
IMAX ընկերությունը հայտարարում է հատուկ հիմնադրամի ստեղծման մասին, որը ֆինանսավորելու է 10 նոր ճանաչողական-վավերագրական ֆիլմեր: Ինչպես ասվում է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում, այդ ֆիլմերը ստեղծվելու են պետական հաստատություններում` թանգարաններում և գիտական կենտրոններում գործող կինոթատրոնները նոր, ժամանակակից թվանշային նյութերով ապահովելու համար:
IMAX-ի օրիգինալ ֆիլմերի հիմնադրամի կապիտալը կազմում է 50 մլն դոլար: Այն ֆիլմերը, որոնք ստեղծվելու են հիմնադրամի ֆինանսավորմամբ, պետք է ընդլայնեն ավանդական վավերագրական կինոյի սահմանները և հանդիսատեսի զանգվածային լսարաններ ներգրավեն: Ընկերությունում համոզված են, որ ապագայում հիմնադրամը կկարողանա գոյատևել առանց արտաքին աջակցության, քանի որ գանձարկղի հավաքած դրամը վերադարձվելու է հիմնադրամին:
Բացի ֆինանսական բաղադրիչից, հիմնադրամի հիմքում ընկած են ֆիլմեր, որոնք ստեղծվել են IMAX ձևաչափով նրա գոյության 40 տարիների ընթացքում: Ընկերության պատմությունը սկսվել է վավերագրական, ճանաչողական և տեսարանային կինոնկարների ստեղծումով: 1997 թ. IMAX-ն արժանացավ «Օսկար» հատուկ մրցանակի գիտական և տեխնիկական նվաճումների համար: Այս դարասկզբին է միայն IMAX-ը սկսել զբաղվել խաղարկային կինոյով:
IMAX-ի ձևաչափը թվանշային, պրոեկցիոն և հնչյունային տեխնոլոգիաների ամբողջությունն է, ինչպես նաև հանդիսասրահի յուրահատուկ ճարտարապետությունը և էկրանի երկրաչափությունը, որ հնարավորություն է տալիս ստեղծելու ներկայության բարձր արդյունք: