Նուրի Բիլգե Ջեիլան

Նուրի Բիլգե Ջեիլան (ձախից երրորդը)

Թուրք  ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեիլանի «Ձմեռվա քուն» (WinterSleep) ֆիլմը հաղթեց 67-րդ Կաննի փառատոնում և նվաճեց «Ոսկե արմավենու ճյուղը»:

Իտալացի Ալիսա Ռոռվակերի «Հրաշքը» (TheWonders) նվաճեց նշանակությամբ երկրորդ մրցանակը` գրան-պրին:

Կնոջ լավագույն դերի համար մրցանակը ժյուրին շնորհեց ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուռին Դևիդ Կրոնենբերգի «Աստղային քարտեզ» ֆիլմում խաղացած դերի համար: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակը նվաճեց բրիտանացի դերասան Թիմոթի Սփոլլը, որ խաղացել է գլխավոր` նկարչի դերը բրիտանացի ռեժիսոր Մայք Լիի «Միստր Թըրներ» կինոնկարում:

Ռեժիսորական լավագույն աշխատանքի համար մրցանակը շնորհվեց ամերիկացի Բեննեթ Միլլերին «Աղվես որսացողը» (Foxcatcher) կինոնկարի համար:

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթանը» ստացավ լավագույն սցենարի համար մրցանակը:

Փառատոնի փոքր «Ոսկե արմավենու ճյուղը» լավագույն կարճամետրաժ կինոնկարի համար շնորհվեց կոլումբիացի ռեժիսոր Սիմոնա Մեսա Սոտոյի «Լեիդի» ֆիլմին:

«Ոսկե խցիկ» մրցանակը շնորհվեց երեք ֆրանսիացի ռեժիսորների` Մարի Ամաշուկելին, Կլեր Բյուրժեին և Սամուել Տեիսին «Տոնական աղջիկներ» (PartyGirls) ֆիլմի համար: Այս մրցանակը տրվում է երիտասարդ կինոգործիչներին առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի համար:

Աղբյուրը` ԻՏԱՌ-ՏԱՍՍ