Միխայել Հանեկեն ֆիլմ է նկարելու համացանցային մշակույթի մասին
Ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեն ֆիլմ է նկարելու երիտասարդական համացանցային մշակույթի մասին: Ըստ տեղի ԶԼՄ-ների` Հանեկեի նոր աշխատանքի նկարահանումները սկսվելու են այս ամառ:
Ռեժիսորը հայտնել է, որ «Ֆլեշմոբ» աշխատանքային անվանումով կինոնկարի սցենարն արդեն պատրաստ է:
Դրամայի գործողությունները մասամբ տեղի են ունենում ԱՄՆ-ում: Ըստ սցենարի` ֆիլմի հերոսները ծանոթանում են համացանցում, հետագայում բախվում իրական կյանքին:
Նոր նախագծի դերասանական կազմը դեռևս հայտնի չէ:
2012 թ. Հանեկեի «Սերը» նվաճեց BAFTA-ի և Եվրոպական կինոակադեմիայի գլխավոր մրցանակները, «Ոսկե արմավենու ճյուղը» Կաննում (երկրորդ անգամ, առաջինը ստացել է 2009 թ. «Սպիտակ ժապավեն» ֆիլմի համար) և «Օսկար»:
Աղբյուրը` ԻՏԱՌ-ՏԱՍՍ