Ցուցադրությունում ներկայացված են կատակերգակի անձնական իրերը, լուսանկարները, զգեստներն ու կեղծամները և բազմաթիվ ֆիլմերի պլակատներ:

3720956Ֆրանսիայում` Լե Սելյե քաղաքի մոտ (Ատլանտյան Լուարա դեպարտամենտ), բացվել է թանգարան` նվիրված նշանավոր կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսի կյանքին ու ստեղծագործությանը: Այն գտնվում է Կլերմոն մեծ առանձնատան մոտ, որը դերասանը ձեռք է բերել 1967 թ.` իր փառքի գագաթնակետին: Այստեղ նա ապրել է մինչև իր կյանքի վերջը:

Թանգարանը  ստեղծվել է 2013 թ. ամռանը, Լե Սելյե քաղաքում, Ռոզելին և Շառլ Դյուրենժե ամուսինների նախաձեռնությամբ, որոնք Ֆյունեսի տաղանդի երկրպագուն են: Թանգարանը գտնվում էր երկսենյականոց բնակարանում, ուր 5 ամսվա ընթացքում 5 հազար մարդ այցելեց: Եվ Դյուրենժեները կարողացան Ֆյունեսի ամրոցի (որ այժմ դարձել է հանգստյան տուն) ներկայիս տերերի համաձայնությունը ստանալ, որպեսզի վարձակալեն դաստակերտի շենքին կից մեծ ջերմոցը և թանգարան դարձնեն:

Թանգարանում մշտապես ուրախ երաժշտություն է հնչում Ֆյունեսի մասնակցությամբ կինոնկարներից: Վահանակներին կատակերգակի անձնական իրերն են, լուսանկարները, զգեստներն ու կեղծամները, որոնցով նա նկարահանվել է, ինչպես նաև բազմաթիվ ֆիլմերի պլակատներ: Դրանց թվում նաև ԽՍՀՄ-ում տպագրված պլակատներ են, որի վարձույթում մեծ թվով ֆյունեսյան ֆիլմեր են եղել:

Թանգարանի շատ արժեքավոր ցուցանմուշներ նվիրել են Ֆյունեսի որդիները` Օլիվյեն և Պատրիկը: Նույնիսկ կարթեր կան, որոնցով Ֆյունեսը ձկնորսության է գնացել:

Լե Սելյեում դերասանը, որտեղ  նա վախճանվել է 1983 թ. 68 տարեկան հասակում և որտեղ գտնվում է նրա գերեզմանը, մինչ օրս էլ շատ սիրված է: Ֆյունեսին հաճախ են հիշում, հատկապես նրանք, ովքեր, ինչպես այստեղ նրան անվանում էին, «Փոքրիկ Լուիի» հետ ձկնորսության էին գնում:

Աղբյուրը` ԻՏԱՌ-ՏԱՍՍ