Հերբ Ջեֆրիս-100Deadline-ը հաղորդում է, որ Կալիֆոռնիայում սրտի նոպայից մահացել է վեստեռնների դերասան և երգիչ, 100-ամյա Հերբ Ջեֆրիսը:

Հերբ ՋեֆրիսՋեֆրիսը իռլանդական, սիցիլիական, ֆրանսիական ու իտալական, անգամ եթովպիական արմատներ ուներ և իրեն համարում էր առաջին սևամորթ երգող կովբոյը: 30-ական թվականներին նա նկարահանվում էր այն վեստեռններում, որոնք հասցեագրված էին սևամորթ լսարանին («Բրոնզե կովբոյ», «Հառլեմը հեռու է գնում» ևն ): bronzebuckaroo__14052616521540-ականներին հյուրախաղերի էր գնում Դյուկ Էլլինգտոնի նվագախմբի հետ: Ջեֆրիսի վերջին աշխատանքը կինոյում «Չերոկի» (1996) հեռուստասերիալն էր, որում նա իրեն էր խաղում:

2004 թ. Ջեֆրիսն ընդգրկվեց ԱՄՆ Կովբոյների և վեստեռնների ազգային թանգարանի Դերասանների փառքի սրահում: