Ջուլիետ Բինոշն ինքն է նկարել նոր ֆիլմի նկարները
Ֆրանսիացի դերասանուհի Ջուլիետ Բինոշն ինքն է նկարել ռեժիսոր Ֆրեդ Սկեպիսիի «WordsandPictures» ռոմանտիկ կատակերգության նկարները, հայտնում է Artnet պորտալը։ Ֆիլմում նրա կերպարը ծանր տեսակի ռևմատոիդային հոդաբորբով տառապող աբստրակցիոնիստ նկարչուհի Դինա Դելսանտոն է։
Նախքան կինոկարիերան Բինոշը գեղարվեստական կրթություն է ստացել, բայց նկարահանումների համար դերասանուհին ստիպված է եղել նոր տեխնիկա յուրացնել։ Ինքնուրույն նկարելը նկարահանման հարթակում Բինոշի խնդիրների մեջ չէր մտնում, դա նրա սեփական նախաձեռնությունն է եղել։ Նկարահանումներից առաջ դերասանուհուն հնարավորություն տրվեց փորձեր կատարել ստուդիայում, որտեղ նա կարճ ժամանակում տիրապետեց աբստրակտ էքսպրեսիոնիզմի տեխնիկային։ Գեղանկարչության տեխնիկայի վրա աշխատելու հարցում Բինոշին օգնել է նկարչուհի Ֆաբիեն Վերդիեն (Fabienne Verdier)։
Կատակերգության սյուժերի կենտրոնում ամերիկյան դպրոցի գրականության ուսուցչի և գեղարվեստական ինստրուկտորի վեճն է այն մասին, թե ինչն է կարևոր` խոսքը, թե՞ պատկերը։ Ժապավենն ցուցադրվել է մայիսի 23–ին։
Ջուլիետ Բինոշն «Օսկարի» է արժանացել 1997 թվականին «Անգլիացի հիվանդը» ֆիլմում երկրորդ պլանի կնոջ դերի համար, ինչպես նաև 2010 թվականի Կաննի կինոփառատոնի պարգևը «Վեռնի կրկնօրինակը» ֆիլմում խաղացած դերի համար։
Աղբյուրը՝ lenta.ru