3745213Ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեն ֆիլմ է նկարելու երիտասարդական համացանցային մշակույթի մասին: Ըստ տեղի ԶԼՄ-ների` Հանեկեի նոր աշխատանքի նկարահանումները սկսվելու են այս ամառ:

Ռեժիսորը հայտնել է, որ «Ֆլեշմոբ» աշխատանքային անվանումով կինոնկարի սցենարն արդեն պատրաստ է:

Դրամայի գործողությունները մասամբ տեղի են ունենում ԱՄՆ-ում: Ըստ սցենարի` ֆիլմի հերոսները ծանոթանում են համացանցում, հետագայում բախվում իրական կյանքին:

Նոր նախագծի դերասանական կազմը դեռևս հայտնի չէ:

2012 թ. Հանեկեի «Սերը» նվաճեց BAFTA-ի և Եվրոպական  կինոակադեմիայի գլխավոր մրցանակները, «Ոսկե արմավենու ճյուղը» Կաննում (երկրորդ անգամ, առաջինը ստացել է  2009 թ. «Սպիտակ ժապավեն» ֆիլմի համար) և «Օսկար»:

Աղբյուրը` ԻՏԱՌ-ՏԱՍՍ

 


 «Զուլալի»․Նարինե Աբգարյանի  առաջին էկրանավորումը

«Օրդեր ֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը նախաձեռնել է ռուսաստանաբնակ ճանաչված գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի էկրանավորումը։ Այն  ֆիլմարտադրող ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հայկ...