եղբայրները Ամերիկացի  Ջոել և Իտան Կոենները սցենար կգրեն Սթիվեն  Սփիլբերգի` առայժմ անանուն  նախագծի համար, իսկ գլխավոր դերում հանդես  կգա  Թոմ Հենքսը,    հայտնում է The Hollywood reporter պարբերականը: Նոր ֆիլմը  նվիրված  է լինելու սառը պատերազմի դրվագներից մեկին` 1960 թվականին Սվերդլովսկի մոտակայքում U-2 ամերիկյան հետախույզ-ինքնաթիռի հետ կապված միջադեպին: Այդ իրադարձությունը բարդացրեց հարաբերությունները ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև:

Թոմ Հենքսը կխաղա փաստաբան Ջեյմս Դոնովանի դերը, ով բանակցություններ էր վարում U-2-ի օդաչու Հարի Փաուերսին խորհրդային հետախույզ Ռուդոլֆ Աբելով փոխանակելու շուրջ: Ակնկալվում է, որ սցենարը կգրվի լրտեսական դրամայի ժանրում:  Նոր ֆիլմի աշխատանքները կսկսվեն արդեն սեպտեմբերին: Սփիլբերգը մտադիր է նկարահանումներն անցկացնել Եվրոպայում:

Սեփական ֆիլմերի սցենարների համար Կոեն եղբայրները բազմիցս «Օսկարի» են արժանացել: Կինոակադեմիայի մրցանակը լավագույն սցենարի համար ստացել են 1996 և  2007 թվականների «Ֆարգո» և «Այստեղ ծերերի տեղը չէ» ֆիլմերի համար: Այլ ֆիլմերի համար սցենար գրելու փորձը պակաս հաջողված է եղել: Վարձույթում ձախողվել է 1985 թվականի «Հանցավորության ալիք» ֆիլմը, իսկ Մայքլ Հոֆմանի «Գամբիտը»` 1966 թվականի համանուն ֆիլմի ռեմեյքը, քննադատներն անվանել են «էժանագին ֆարսի և ցածրորակ ռազիսմի միախառնում»: Կոեններն աշխատել են նաև Անջելինա Ջոլիի Unbroken զինվորական դրամայի սցենարի վրա, որը պետք է լույս տեսներ այս տարի:

 

Աղբյուրը՝       lenta.ru