ՀայթարմաՈւկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության փառատոնում 2013 թ. լավագույն ֆիլմ է ճանաչվել Ղրիմի թաթարների արտաքսման մասին պատմող ժապավենը:

Ռեժիսոր Ահթեմ Սեյթաբլաևի «Հայթարմա» ֆիլմը մրցանակ է ստացել միանգամից երկու անվանակարգում` «2013 թ. լավագույն խաղարկային ֆիլմ» և «2013 թ. լավագույն ֆիլմ»:

Մինչ այս արտաքսման ժամանակ և արտաքսումից հետո Ղրիմի թաթարների  ճակատագրի մասին առաջին ուկրաինական «Հայթարմա» ֆիլմը  ռուսական «Նիկա» փռատոնում առաջին մրցանակ է ստացել «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության փառատոնի մասնակիցների և հաղթողների մրցանակները հանձնվել են մայիսի 15-ին մայրաքաղաքի Կինոյի տանը: Մրցանակները շնորհվել են հինգ անվանակարգերում:

Ֆիլմերին մրցանակների շնորհման որոշումները կայացրել է փորձագետների խորհուրդը, որի կազմում են ռեժիսորներ Ռոման Բալայանը, Սերգեյ Մասլաբոյշչիկովը, կինոքննադատներ Սերգեյ Տրիմբաչը և Լարիսա Բրյուխովեցկայան:

Աղբյուրը`  Facenews