37268602016 թ. ամռանը Շվեյցարիայում  այցելուների համար կբացվի Չառլի Չապլինի տունը, որտեղ դերասանն ապրել է իր կյանքի վերջին 25 տարին: Այս մասին հաղորդում է AFP-ը` հղում անելով կատակերգակի հարազատներին:

Ժնևի ափին գտնվող առանձնատունը` այգիով, վերականգնվելու է, որպեսզի այցելուներին դիմավորի իր սկզբնական տեսքով: Չապլինի հարազատներն ու բարեկամներն արդեն թողարկել են թանգարանի կայքը: Դրա ղեկավար Իվ Դյուրանը հայտնել է, որ սա սովորական թանգարան չի լինելու, այստեղ «մշակույթը ներդաշնակորեն համադրվելու է հումորի հետ»:

3538325Ավելի քան 7 տարի է պահանջվել, որպեսզի Չապլինի տան շինարարության ու վերանորոգման թույլտվություն ձեռք բերվի: Եվս 7 տարի տևել է  տեղի բնակչներից մեկի հայցով գործի դատավարությունը, որը պնդում էր, թե շենքի վերակառուցումն իբր կաղճատի ընդհանուր տեսարանը: Դյուրանի խոսքով` այժմ բոլոր խոչընդոտները հաղթահարված են և կարելի սկսել ծրագրի իրականացումը:

Թանգարանում ներկայացվելու են դերասանի զգեստներն ու լուսանկարները: Իսկ առանձին սենյակում ամեն օր ցուցադրվելու են նրա ֆիլմերը:

Աղբյուրը` ԻՏԱՌ-ՏԱՍՍ