537739d6-2ecb-205b-2ecb-20548128ccca.photo.067-րդ Կաննի փառատոնի չորրորդ օրը որոշվեց ֆավորիտ ֆիլմը` նշանավոր թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեիլանի «Ձմեռվա քունը» (Winter Sleep): Կինոֆորումի երկու առաջատար հրատարակությունների` Le Film Francais  և Screen հանդեսների  վարկանիշով նա այսօր` մայիսի 17-ին, առաջին տեղում է իր հավաքած միավորներով:

Le Film Francais-ը նրան տվել 5 առաջին տեղ 15-ից և 4 երկրորդ տեղ: Այդ վարկանիշի երկրորդ հորիզոնականում մավրիտանացի ռեժիսոր Աբդըռահման Սիսակոյի «Տիմբուկտու» (Le chagrin des oiseaux) ժապավենն է: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի երեկ գլխավոր մրցույթում ցուցադրված «Գերուհին» (Captives) ամենացածր միավորներն է ստացել և առայժմ վերջին` չորրորդ հորիզոնականում է:

Screen հանդեսի վարկանիշի առաջին տեղում բրիտանացի ռեժիսոր Մայք Լիի «Ուիլյամ Թըրներն» (Mr. Turner) է: Այն ստացել է 3,6 միավոր` առաջ անցնելով «Ձմեռվա քնից» ընդամենը 0,1 միավորով: Ի դեպ, չորս հոգի դեռ չի քվեարկել, ինչը կարող է թուրք ռեժիսորի կինոնկարի համար առաջին տեղ անցնելու հնարավորություն ընձեռել: Էգոյանի կինոնկարը Screen-ի վարկանիշով նույնպես վերջին տեղում է հայտնվել` ստանալով 1,6 միավոր:

Երկու վարկանիշներն էլ պաշտոնական կարգավիճակ չունեն և կազմվում են փառատոնում աշխատող լրագրողների կողմից:

«Ձմեռվա քունը» ներկայիս Կաննի փառատոնում ամենատևականն է` 3,5 ժամ: Ռեժիսորը ցույց է տալիս, թե ինչպես է փողի համատարած իշխանությունը քայքայում հասարակությունը և տանում բարոյական անկման:

Կադր ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեիլանի «Ձմեռվա քուն» կինոնկարից

Այսօր գլխավոր մրցույթում ցուցադրվելու են ֆրանսիացի ռեժիսոր Բերտրան Բոնելլոյի «Սեն Լորանը» (Saint Laurent) և արգենտինացի Դամիան Շիֆրոնի «Տարօրինակ պատմությունները» (Relatos salvajes):

Աղբյուրը` ԻՏԱՌ-ՏԱՍՍ