Ատոմ ԷգոյանԱյս օրերին, երբ Կաննի փառատոնում Ատոմ Էգոյանի «Գերուհին» ընդունվեց հանդիսատեսի դժգոհության բացականչություններով, և եվրոպական ու ռուսական լրատվամիջոցները բավական խիստ գնահատականներով հանդես եկան  նրա հասցեին` նշելով, որ նա հետաընթաց է ապրում և այլևս ասելիք չունի, Հայաստանում տարածված լուրերը միանգամայն այլ բան են ասում: Ասելիք ունի և այն էլ` կոռուպցիայի մասին, այն էլ` Հայաստանի:

«Հայկական վերածնունդ» շարժման հոլովակն ազդարարում է, որ դրա Տորոնտոյի խումբը մայիսի 31-ին համաժողով է կազմակերպելու, որտեղ կքննարկվեն հայաստանյան կոռուպցիային վերաբերող խնդիրներ:

Համաժողովի ժամանակ ելույթով հանդես կգան Հայաստանի և սփյուռքի քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվելիք հարցերի շարքում են կոռուպցիայի ազդեցությունը Հայաստանում, մարդու իրավունքների խախտումները և արտագաղթը, ինչպես նաև սփյուռքի դերը Հայաստանում իրավիճակը բարելավելու գործում:

Համաժողովի ժամանակ Ատոմ Էգոյանը ներկայացնելու է կոռուպցիայի վերաբերյալ իր ֆիլմը, որ կոչվում է «Լուսավորիչը» և ցուցադրվելու է առաջին անգամ: Ցուցադրությունից հետո Ատոմ Էգոյանը պատասխանելու է  ներկաների հարցերին:

Թե ինչ ֆիլմ է դա, որ նկարահանվել է վեց տարի աշխարհի տարբեր երկրներում, պատկերացում չունեն անգամ դրա դերակատարներ Աշոտ Ադամյանն ու Արմինե Անդան, որոնց հետ զրույց է ունեցել «Ազատություն» ռադիոկայանը: «Մի բան կարող եմ միանշանակ ասել` կլինի խորը հոգեբանական վերլուծություն կոռուպցիոն իրավիճակներում հայտնված մարդկանց մասին»,- ասել է Աշոտ Ադամյանը:

Թե երբ կցուցադրվի այդ ֆիլմը Հայաստանում և կցուցադրվի արդյոք, չի տեղեկացվում:

 


 «Զուլալի»․Նարինե Աբգարյանի  առաջին էկրանավորումը

«Օրդեր ֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը նախաձեռնել է ռուսաստանաբնակ ճանաչված գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի էկրանավորումը։ Այն  ֆիլմարտադրող ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հայկ...